Կարևոր իրադարձություններ

Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ առաջադրվելու է նախագահական ընտրություններին

20 Հունիս, 2018 19:52
Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ առաջադրվելու է նախագահական ընտրություններին

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ պայքարելու է նախագահի պաշտոնի համար 2019-ին կայանալիք ընտրություններում: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Տիմոշենկոն ֆեյսբուքյան ուղիղ ելույթի ժամանակ:

«Այո, ես կառաջադրվեմ Ուկրաինայի նախագահի պաշտոնում: Սակայն ես չեմ ուզում դրան հասնել հանուն պաշտոնի»,- ասել է քաղաքական գործիչը:

Տիմոշենկոն վստահություն է հայտնել, որ իրեն կհաջողվի հաղթանակ տանել: Դրանից հետո նա խոստանում է երկրում հանրաքվե անցկացնել երկրի կառավարման նախագահական ձևը խորհրդարանականի փոխելու վերաբերյալ:

Նա չի բացառել նաև, որ կարող է դառնալ Ուկրաինայի վերջին նախագահը, քանի որ հետագայում ուկրաինացիներն ընտրելու են կանցլերի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիմոշենկոյին հաջողվել է կրկին գլխավորել աջակցության վարկանշային աղյուսակը. նրա օգտին ներկա պահին պատրաստ է քվեարկել ընտրողների 13.3 տոկոսը:

 

Լրահոս

Դիտել ավելին