Կարևոր իրադարձություններ

Իսրայելի համար լավագույն տարբերակը կլինի Էրդողանի մնալը․ Haaretz

20 Հունիս, 2018 19:47
Իսրայելի համար լավագույն տարբերակը կլինի Էրդողանի մնալը․ Haaretz

Իսրայելական Haaretz պարբերականն անդրադարձել է Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհդարանական ընտրություններին։

Պարբերականը նկատում է, որ անկախ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաիսրայելական բազմաթիվ հայտարարությունների՝ նախագահի պաշտոնում նրա մնալն ամենաձեռնտու տարբերակն է Իսրայելի համար։

Հիշեցնենք, որ Գազայի դեպքերի ժամանակ Էրդողանն ահաբեկչական պետություն էր անվանել Իսրայելը և հետ կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ թեև Գազայի դեպքերի ժամանակ Էրդողանը կոշտ քննադատություններ է հնչեցրել Իսրայելի դեմ, սակայն չի չեղարկել երկու երկրների միջև առկա տնտեսական համաձայնագրերը, ինչն արժանացել էր թուրքական ընդդիմության խիստ հակազդեցությանը։

«Իշխանություններն, ի տարբերություն ընդդիմության, նախընտրական քարոզչության ժամանակ չեն խոսում Իսրայելի հետ առկա համաձայնագրերի խզման մասին։ Գուցե և հենց այն պատճառով, որ այդ համաձայնագրերը կնքողը հենց իրենք են», - գրում է հոդվածի հեղինակը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հունիսի 24-ին։ Թուրքական սփյուռքը հունիսի 11-ից սկսել է քվեարկության գործընթացը։

 

Լրահոս

Դիտել ավելին