Կարևոր իրադարձություններ

Ժողովրդի վստահության քվեն շահած վարչապետի կողքին ենք կանգնելու և ոչ թե դիմաց․ Պավլիկ Մանուկյան

20 Հունիս, 2018 17:45
Ժողովրդի վստահության քվեն շահած վարչապետի կողքին ենք կանգնելու և ոչ թե դիմաց․ Պավլիկ Մանուկյան

Երկիրը կանգնած է օրհասական ծանր վիճակում՝ պատերազմի շեմին, փառք Աստծո՝ ունենալով ժողովրդի կողմից վստահելի իշխանություն՝ իր ընտրած վարչապետով։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, «Սասնա Ծռերի» գործով դատական նիստի ժամանակ ասաց ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը։

«Պետք է ընդհանուր մոբիլիզացիայով կանգնեք նրա կողքին: Մեզ տրված է հնարավորություն հայրենիք ունենալու: Հայրենիք չեն նվիրում, ձեռք են բերում»,- ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ իրենք այս իշխանությունը ձեռք բերելու հայմար անցան այդ փշոտ, կեղտոտ և դժվար ճանապարհը:

«Այսօր ժամանակն է, որ վերջապես այս իրադրությունը փոխվելուց հետ մեկ րոպե առաջ լծվենք հայրենաշինության և բանակաշինության գործին: Մենք զինվորականներ ենք և տեսնում ենք այդ վտանգը: Ժողովրդի վստահության քվեն շահած վարչապետի կողքին ենք կանգնելու և ոչ թե դիմաց: Մաքրելու շատ բան ունենք: Մենք պետք է ներսից մաքրվենք: Ընդհանուր մոբիլիզացիան նոր է սկսվում, ընդհանուր ուրախությունը նոր ենք ապրելու»,- նշեց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին