Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի գեներալը հերքել է թուրք պաշտոնյաների հայտարարությունը` Մանբիչ մտնելու վերաբերյալ

20 Հունիս, 2018 16:47
Ամերիկացի գեներալը հերքել է թուրք պաշտոնյաների հայտարարությունը` Մանբիչ մտնելու վերաբերյալ

Ամերիկացի գնդապետ Շոն Ռայանը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչի մատույցներին մոտեցած Թուրքիայի  զինված ուժերի մասին, գրում է ermenihaber.am-ը:

Լրագրողները ամերիկացի գեներալից հետաքրքրվել են, թե արդյոք թուրք զինվորները կմտնեն Մանբիչ թե ոչ, և արդյոք կա նման պայմանավորվածություն Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև: Ի պատասխան դրան, Ռայանը նշել է.

«Առայժմ վերջնական որոշում չկա, բայց նախնական մեզ ասել են, որ Մանբիչ չեն մտնի»:

Ամերիկացի գեներալը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերը դուրս կգան Մանբիչից, թե ոչ:

«Պատերազմի ժամանակ 100 տոկոսանոց երաշխիքներ չկան: Ձեզ կարող եմ ասել միայն հետևյալը. ԱՄՆ-ն և Թուրքիան  աշխատելու են նախկինում քննարկած հարցերի շրջանակներում և այս պահին մեր նպատակն է պահպանել Մանբիչի խաղաղությունը և կայունությունը»:


Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պնդեցին, որ իրենք ոչ միայն մոտենալու են Մանբիչի մատույցներին, այլև մտնելու են քաղաք: Ըստ թուրքական կողմի` ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանավորվել էին, որ քրդերը դուրս են գալու Մանբիչից, իսկ  ԻՊ-ի դեմ պայքարելու համար 
վերջիններիս տրամադրված զինամթերքը ետ է վերցվելու նրանցից: 

 

Լրահոս

Դիտել ավելին