Կարևոր իրադարձություններ

Հայ քաղաքական գործիչը զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին

20 Հունիս, 2018 14:30
Հայ քաղաքական գործիչը զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուսական «Вести FM» ռադիոյի եթերով հեռարձակված «Էրդողանի օսմանյան ամբիցիաները» անվամբ հաղորդումը, գրում է ermenihaber.am-ը։

Հաղորդման հյուրն էր Ռուսաստանի «Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի» հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գործիչ, փորձագետ  ծագումով հայ Սեմյոն Բաղդասարովը։  Վերջինիս խոսքերը Օսմանյան կայսրության և Սուլեյման սուլթանի ռուս կնոջ՝ Հյուրեմի (Ռոքսոլոնա) մասին զայրացրել են թուրքական լրատվամիջոցներին։

Նախ Բաղդասարովը ասել է, որ  Բյուզանդական կայսրության հիմնական էթնիկ զանգվածը հայերն ու հույներն էին։ Սակայն երբ այն  կործանվեց, այնտեղի բնակչության մեծ մասը թուրքացվեց։ Որոշ մարդկանց երակներում դեռ հոսում է ոչ թուրքական արյուն։ 

Օրինակ բերելով «Հիանալի դարաշրջան» հայտնի թուրքական հեռուստասերիալը՝ Բաղդասարովն ասել է.

«Օրինակ այդ սերիալում Իբրահիմ փաշան հույն էր։ Նա Սուլեյման սուլթանի կողմնակիցներից էր։ Սուլթանի կինը՝ Հյուրեմը, Իբրահիմին տրամադրում է սուլթանի դեմ։  Այդ ժամանակ Իբրահիմ փաշան Օսմանյան կայսրության երկրորդ մարդն էր։ Սուլեյման սուլթանը Հյուրեմի պատճառով Իբրահիմ փաշային ցանկանում է սպանել։ Կներեք արտահայտությանս համար, Հյուրեմը իսկական քած էր»։

Ռուս հաղորդավարը խնդրել է նման բառեր չօգտագործել եթերում, Բաղդասարովը հակադարձել է, թե դա գրական բառ է և պետք չէ դրանից խուսափել։

Թուրքական կայքը Բաղդասարովի ասածը որակել է որպես «անհիմն հայհոյանք»։

 

Լրահոս

Դիտել ավելին