Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը Մոսկվայում չէ․ Նաիրի Պետրոսյան

20 Հունիս, 2018 13:50
Սերժ Սարգսյանը Մոսկվայում չէ․ Նաիրի Պետրոսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունում չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

«Այս «լուրն» ամբողջությամբ մտացածին է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- գրել է Նաիրի Պետրոսյանը:
 
Հիշեցնենք, որ թերթերից մեկը գրել էր, թե Սերժ Սարգսյանը Մոսկվայում է, նրան տեսել են Մոսկվայի հայկական եկեղեցում:

 

Կարդացեք նաև՝ Սերժ Սարգսյանին տեսել են Մոսկվայում

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին