Կարևոր իրադարձություններ

Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվել Գրիգորյանն է եղել

20 Հունիս, 2018 13:44
Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվել Գրիգորյանն է եղել

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իրենց կառույցի՝ ժամանակին արված զեկույցներից տվյալներ, որոնք վերաբերում են «Երկրապահ կամավորականների միությանը» և ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին:

Ավետիք Իշխանյան մի դեպք հիշեց, կապված երիտասարդ աղջիկների մասին․ «Գորիսում 1990-ականներին, երբ նա ապրում էր հայտնի գեներալի տանը, փողոցից աղջիկներ էին բռնի տարել այնտեղ: Աղջիկներից մեկի հայրը գնացել էր այդտեղ, հորը ծեծել էին ու նկուղ գցել, որից հետո այդ տղամարդը կաթվածից մահացել էր: Այս դեպքերի մասին գիտեին  իշխանությունները: Գեներալ Մանվելի համբավը հասել էր Եվրոպա: Ցանկացած հայ, որը պետք է Եվրոպայում քաղաքական ապաստան ստանար, բավական է ունենար փոքր կապ գեներալ Մանվելի հետ, ապաստան ստանալու հարցը լուծված էր»:

 


 

Լրահոս

Դիտել ավելին