Կարևոր իրադարձություններ

Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի գործով. Արցախի նրա առանձնատանը նույնպես «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ պահածոներ ու իրեր են հայտնաբերվել

20 Հունիս, 2018 13:36
Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի գործով. Արցախի նրա առանձնատանը նույնպես «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ պահածոներ ու իրեր են հայտնաբերվել

Արցախի «Արա լեռ» կոչվող տարածքում գտնվող՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը«Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ եւ վաճառքի ոչ ենթակա այլ ապրանքներ են հայտնաբերվել:

Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հարնրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում 2018 թվականի հունիսի 20-ին առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի (Դաշկեսան) հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը:

Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի:

Ի դեպ, քրեական գործի շրջանակներում հունիսի 19-ին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է Մ. Գրիգորյանի բարեկամներից Ա. Հ.-ն :

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի բոլոր հանգամանքների լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ տարվող քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումները շարունակվում են:

Նոր մանրամասներն ու տեսանյութը կհրապարակվեն առաջիկայում:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին