Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» նախագիծը

20 Հունիս, 2018 11:28
ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» նախագիծը

ԱԺն արտահերթ նիստին ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 79 կողմ 2 դեմ և 7 ձեռնպահ քվեարկությամբ:

Քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե իրենք  ձեռնպահ են քվեարկելու: Նրա խոսքով՝ նախագիծը թեև որոշակի փոփոխություն է կրել, բայց պարտադիր բաղադրիչը մնում է:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ Ծառուկյան դաշինքը մշտապես դեմ է արտահատվել պարտադիր բաղադրիչի ներդրմանը: 

«Մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխել, այդուհանդերձ ներկայացված տարբերակը որոշակի մեղմում է բեռը երիտասարդ ընտանիքների: Քննարկելով գործընկերների հետ` կքվեարկենք կողմ՝ պայմանով, որը որ կառավարության հետ շարունակելու ենք պարտադիր բաղադրիչն ընդհանրապես հանելու համար»,-ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին