Կարևոր իրադարձություններ

Ով կփոխարինի Աղվան Հովսեփյանին. «Իրավունք»

20 Հունիս, 2018 09:44
Ով կփոխարինի Աղվան Հովսեփյանին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լայնորեն շրջանառվում են լուրեր, թե ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հավանական թեկնածուների շարքում ով կլինի այն միակը, որը կփոխարինի այս պաշտոնում Աղվան Հովսեփյանին: 

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր իշխանությունները լրջորեն դիտարկում են ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանի թեկնածությունը: Այս եզրահանգմանն են եկել վերջիններս՝ կարևորելով այն, որ այդ կառույցում գտել են մեկին, որն ամենակարևորն է՝ աղմկահարույց անցյալ չունի, միևնույն ժամանակ, ընդունված է կոլեկտիվի կողմից:

Թե վերջնական ինչպիսի որոշում կկայացվի, ցույց կտա ժամանակը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին