Կարևոր իրադարձություններ

Գաղտնիքը բացվեց. Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած «Մերսեդես»-ը ձեռք է բերել Մանվել Գրիգորյանը. «Ժողովուրդ»

20 Հունիս, 2018 09:26
Գաղտնիքը բացվեց. Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած «Մերսեդես»-ը ձեռք է բերել Մանվել Գրիգորյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան՝ «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի գնորդին պետական գույքի կառավարման նախկին ղեկավարությունը տևական ժամանակ գաղտնի էր պահում:

 

Եվ զարմանալի չէ, քանի որ առաջին նախագահին սպասարկած ավտոմեքենան մի քանի անգամ աճուրդի հանվելուց հետո վաճառվել է 11 մլն 429 հազար դրամով էժան՝ 17 մլն-ի փոխարեն ձեռք է բերվել 5,5 մլն դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տվյալ ավտոմեքենան ձեռք է բերել հենց Մանվել Գրիգորյանը, ում երեկ ԱԺ-ում զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից:

Ստացվում է, որ նախկին իշխանությունները նման թանկարժեք և քիչ թե շատ շահագործման ենթակա ավտոմեքենաների վաճառքը այսպես իրար մեջ են կազմակերպել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին