Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը դիմել է տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու անունը հանելու կոչով. «Փաստ»

20 Հունիս, 2018 08:12
Գագիկ Ծառուկյանը դիմել է տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու անունը հանելու կոչով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գագիկ Ծառուկյանին երեկ ներկայացվել է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է կառավարությանը՝ Նվեր Ծառուկյանի համար տարկետման իրավունք տրամադրելու միջնորդությամբ: Նույն պահին Գագիկ Ծառուկյանը դիմել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և կառավարությանը՝ տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու՝ Նվեր Ծառուկյանի անունը հանելու կոչով: Այս մասին «Փաստ»–ին տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի որդին ուսանում է անվճար համակարգում և օրենքով սահմանված կարգով մինչ 2021 թվականը օգտվում է տարկետման իրավունքից:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին