Կարևոր իրադարձություններ

Կոբզոնին դուրս են գրել հիվանդանոցից

19 Հունիս, 2018 23:28
Կոբզոնին դուրս են գրել հիվանդանոցից

ՌԴ էստրադային երգիչ, Պետդումայի մշակույթի հարցերով փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնը տանն է, իրեն նորմալ է զգում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է արտիստի քույրը՝ Գելենան

«Իոսիֆը տանն է, ամեն ինչ կարգին է: Ոչ մի սարսափելի բան չկար, պարզապես վիրուսային վարակ», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ 80-ամյա Կոբզոնին հոսպիտալացրել են: Խոսքը հերթական հետազոտության մասին էր: Ինքը՝ արտիստը, հոսպիտալացման լուրերը չէր մեկնաբանել:

 

Լրահոս

Դիտել ավելին