Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում ներգաղթյալների պատճառով հանցավորությունն աճել է 10%-ով. Թրամփ

19 Հունիս, 2018 23:06
Գերմանիայում ներգաղթյալների պատճառով հանցավորությունն աճել է 10%-ով. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գերմանիայում հանցագործություններն աճել են այն բանից ի վեր, երբ երկիրը սկսել է ընդունել ներգաղթյալներին։ Այս մասին նա գրել է Twitter-ում։

«Գերմանիայում հանցավորությունն աճել է10%-ով (պաշտոնյաները չեն ուզում հաղորդել այդ հանցագործությունների մասին) այն բանից հետո, երբ սկսել է ընդունել ներգաղթյալներին։ Այլ երկրներում ավելի վատ է։ Խելացի եղի՛ր, Ամերիկա»,– գրել է Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ–ում հիմա Կոնգրեսը լավ հնարավորություն ունի փոխելու «ներգաղթի մասին ծիծաղելի և հնացած օրենքները»։

«Եթե դու չունես սահմաններ, ուրեմն չունես երկիր։ Մենք պետք է բանտարկենք անօրինական ճանապարհով մեր երկիր մտնող մարդկանց»,– գրել է ԱՄՆ նախագահը։

AFP գործակալությունը, փաստերի ստուգման իր AFPFactCheck ենթաճյուղի միջոցով հաղորդել է, որ իրականում պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ Գերմանիայում հանցագործությունների մակարդակը հիմա ամենացածրն է՝ 1992 թվականից ի վեր։

View image on Twitter
 

Լրահոս

Դիտել ավելին