Կարևոր իրադարձություններ

12-ամյա կանադացի բասկետբոլիստը 2 մետրից ավելի հասակ ունի և կարող է գնդակը զամբյուղն ուղարկել առանց ցատկելու (տեսանյութ)

19 Հունիս, 2018 22:48
12-ամյա կանադացի բասկետբոլիստը 2 մետրից ավելի հասակ ունի և կարող է գնդակը զամբյուղն ուղարկել առանց ցատկելու (տեսանյութ)

Oddity Central-ն անդրադարձել է 12-ամյա կանադացի բասկետբոլիստ Օլիվիեր Ռիուին, որը 211 սմ հասակ ունի:

Նա ոչ միայն հեշտությամբ կարողանում է հասնել զամբյուղին՝ առանց մրցակիցների կողմից խոչընդոտի հանդիպելու, այլև գնդակը զամբյուղը նետել առանց ցատկելու:

Դժվար չէ ենթադրել, որ նա մշտապես հաղթող է դուրս գալիս մարզադահլիճում ցանկացած իրավիճակում, և դրան նպաստում են ոչ միայն բասկետբոլիստի հմտությունները, այլև արտասովոր բարձր հասակը:

Նրա մասնակցությամբ խաղերի տեսանյութերը մեծ տարածում են գտել համացանցում և YouTube-ում: Կանադացին իր Frenchy Phenoms թիմին առաջնորդում է դեպի հաղթանակ: Մինչ մյուս թիմերում հանդես եկող երեխաները հաճախ ծաղրում են կանադացուն, իր թիմի երկրպագուներն աջակցում են նրան և հիանում նրա կատարած նետումներով:


 

Լրահոս

Դիտել ավելին