Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանի՝ մինչև գոտկատեղը լանջաբացվածքը գրավել է բոլորի ուշադրությունը

19 Հունիս, 2018 21:48
Քիմ Քարդաշյանի՝ մինչև գոտկատեղը լանջաբացվածքը գրավել է բոլորի ուշադրությունը

MTV Movie & TV Awards 2018-ի կարմիր գորգի վրա իր համեստ հանդերձանքով զարմացնելով բոլորին՝  Քիմ Քարդաշյանը բաց թողածը լրացրել է Լոս Անջելեսում տեղի ունեցած հատուկ fashion-գագաթաժողովի ժամանակ:

Նրան ընկերակցել է  մայրը՝ Քրիս Ջենները: Երկու կանայք էլ ընտրել են սպիտակ գույնը:

37-ամյա Քիմը փայլել է Jacquemus կոմպլեկտով՝ երկար, մինչև կրունկները հասնող ուղիղ փեշ և գոտկատեղի վրա կապվող սպիտակ վերնաշապիկ:

 

Բոլորի ուշադրությունը, սակայն, կենտրոնացած է եղել նրա՝ մինչև գոտկատեղը իջնող լանջաբացվածքի վրա: Գագաթաժողովի շրջանակներում Քիմը պատմել է դիմահարդարման միջոցների իր առաջին խանութի՝ KKW-ի բացման մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին