Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը չի նշում «հակապետական քարոզչություն իրականացրած» լրատվամիջոցին՝ նրան չթիրախավորելու համար

19 Հունիս, 2018 19:44
Նիկոլ Փաշինյանը չի նշում «հակապետական քարոզչություն իրականացրած» լրատվամիջոցին՝ նրան չթիրախավորելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում նշել լրատվամիջոցին, որն, իր խոսքով, հակապետական քարոզչություն է իրականացրել, չթիրախավելու նկատառումով:

«Սինոփսիս Արմենիա» ընկերություն այցի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լրատվամիջոցները պետք է ուշադիր լինեն ու պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց գործողություններին:

Ես հասկանում եմ, որ նախկինում համապատասխան մարմինների կողմից ամեն ինչ ասվել է՝ ինչ ասել, ինչպես ասե

Ես ընդամենն ուզում եմ, որ այսօրվա իրավիճակը, երբ այսպիսի երևույթ չկա, ի չարս չօգտագործվի և հակապետական քարոզչություն չարվի:

Ես չեմ ուզում կոնկրետ հասցեավորեմ, կստացվի, որ ինչ-որ մեկին ուզում ենք թիրախավորել»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ պարզապես ահազանգ, խնդրանք ու կոչ է հնչեցնում, որ այդպես չվարվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին