Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա

19 Հունիս, 2018 19:58
Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա

այաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում «թավշա հեղափոխության» իրագործման վճռական գործոններից է համարում կանանց աննախադեպ քաղաքական ակտիվությունը:

Այս մասին վարչապետը նշեց «Սինոփսիս Արմենիա» ընկերություն կատարած այցի ժամանակ իր ելույթում:

«Շատ է նշվում, որ մեր հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդությունն է և դա այդպես է, բայց իմ կարծիքով վճռական քաղաքական գործոններից մեկը, որ մեր հեղափոխությունը բերել է հաղթանակի, կանանց աննախադեպ քաղաքական ակտիվությունն է:

Ես արդեն 28 տարի Հայաստանում մասնակցում եմ հանրահավաքների ու երբեք չեմ տեսել, որ հրապարակում կանգնածների 30-40 տոկոսը լինեն կանայք:

Սա այն վճռական գործոնն է եղել, որը բերել է իրավիճակի փոփոխության և նաև վճռական՝ այն իմաստով, որ գործընթացները ընթացել են խաղաղ ձևով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ վերազգային այս ընկերությունում աշխատող կանանց թվաքանակը երեք անգամ մեծ է համաշխարհային միջինից, այսինքն՝ «Սինոփսիս Արմենիա»-ում աշխատողների մեկ երրորդը կանայք են, մինչդեռ այլ երկրների մասնաճյուղերում այդ ցուցանիշը միջինում 8 տոկոս է

: Սա, ըստ Փաշինյանի, քաղաքական նշանականության հարց է, քանի որ այս մասնագետներն ազդեցության չեն ենթարկվում և նրանց «հնարավոր չէ ասել, այսպես վարվի, այլապես աշխատանքից կազատեմ»:

 «Ես ողջունում եմ «Սինոփսիս» ընկերությանն ու բոլոր կանանց, ովքեր որոշել են մասնագիտական, քաղաքական, քաղաքացիական ակտիվություն ցուցաբարել, և ես հույս ունեմ, որ առաջիկայում իշխանության և կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա»,-ավելացրեց ՀՀ վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին