Կարևոր իրադարձություններ

Ես, իհարկե, տեղյակ չեմ եղել դրա մասին․ Սերյան Օհանյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին բացահայտումների մասին

19 Հունիս, 2018 16:43
Ես, իհարկե, տեղյակ չեմ եղել դրա մասին․ Սերյան Օհանյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին բացահայտումների մասին

Ես, իհարկե, տեղյակ չեմ եղել դրա մասին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պահեստում ԱԱԾ-ի բացահայտումներին:

«Ինչ վերաբերում է զորամասային օղակում մատակարարումներին, ապա դրանք բաշխվում են հենց զորամասի ստորաբաժանումների միջև, իսկ այդ ստորաբաժանումները տեղաբաշխված են տարբեր ուղղություններով, տարբեր տեղանքներում, թե ինչպես է այդ ամենն  իրականացվել, իրավապահ մարմինները պետք է պարզեն։ Աշխատանքները կտարվեն, ինչպես այսօր իրավապահ մարմինները հայտարարեցին, այդ ընթացքում կերևա՝ այդ ամենը որտեղից, ինչպես է հայտնվել Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի մոտ: Մենք բոլորս խորը դառնություն և ցավ ենք ապրում»,-ասել է նախկին նախարարը:

Դիտարկմանը` ՊՆ-ից որևէ օղակ պետք է ներգրավված լինի գործում, որ թույլ տա կազմակերպել պարենի ու մեքենաների տեղափոխումը, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Իհարկե, երկրապահներին կամ Ապրիլյան պատերազմի ժամանակ զորամասային օղակին ինչ-որ կառույցների միջոցով է հասնում, բայց միևնույն ժամանակ էլ, թե ինչպես է այդ ամենը հայտնվել իրենց կառույցներում, Մանվել Գրիգորյանի տանը, դրա համար պատասխանատվությունը կրում են այն օղակները, որոնք անմիջապես բաշխում են իրականացնում ստորաբաժանումներում և զորամասային օղակներում, այն մարմինները, որ պետք է համապատասխան հսկողություն իրականացնեին և´ տարածաշրջանում, և´ ներքին բոլոր օղակներում»: 



 

Լրահոս

Դիտել ավելին