Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկեց

19 Հունիս, 2018 14:15
ԱԺ-ը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկեց

77 կողմ, 3 դեմ ձայներով Ազգային ժողովը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկեց: Քվեարկության արդյունքները ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: 

ԱԺ 104 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 82 պատգամավոր: Նրանցից 77 կողմ է քվեարկել հարցին, 3 պատգամավոր դեմ է Մանվել Գրիգորյանին անձեռնամխելիությունից զրկելուն: 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին