Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը հարված հասցրեց ոչ միայն ՀՀԿ-ին, այլև ողջ ժողովրդին. Գալուստ Սահակյան

19 Հունիս, 2018 13:40
Մանվել Գրիգորյանը հարված հասցրեց ոչ միայն ՀՀԿ-ին, այլև ողջ ժողովրդին. Գալուստ Սահակյան

Մանվել Գրիգորյանը հարված հասցրեց ամբողջ հայ ժողովրդին, ոչ թե միայն Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«Ես ճիշտն ասած Մանվել Գրիգորյանի հերոսության մասին ոչ միայ լսել եմ, այլեւ՝ տեսել, իսկ այս դեպքը, ինչպես որ նկարահանված ցույց են տվել, հնարավորություն չի տելիս արդարացնելու իրեն։ Դուք կարծում եք՝ անհատ մարդիկ պետք է որոշեն՝ ով է հերոս, ով՝ ոչ։ Կարծո՞ւմ եք՝ հերոս լինելն ավելի առաջնա՞յին է, քան եղած դիպվա՞ծը։ Նույնիսկ եթե միայն զենքերը լինեին, դա ուրիշ խնդիր է, բայց միայն զենքերը չեն»,- ասաց նա։

Գալուստ Սահակյանն, արձագանքելով դիտարկմանը, որ եթե իշխանափոխություն չլիներ, ապա ՀՀԿ-ն Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից չէ՞ր զրկի, ասաց. «Մի մտածեք, որ հայ իրականությունը կախված է իշխանափոխությունից, մենք մի ճանապարհ ունենք գնալու և երբեք մի մտածեք, որ այդ ճանապարհով գնում ենք՝ իշխանափոխություն անելով: Կարող է՝ իշխանափոխություն լիներ, բայց 10 տարի հետո բացահայտվեր»:

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին