Կարևոր իրադարձություններ

81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը. Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

19 Հունիս, 2018 13:17
81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը. Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու քվեարկության արդյունքները:   

Ըստ արդյունքների՝ կողմ է քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր. ըստ այդմ՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը գումարել էր արտահերթ նիստ, որի օրակարգում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումն էր:

 
 

Լրահոս

Դիտել ավելին