Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցին. Վահրամ Բաղդասարյան

19 Հունիս, 2018 11:26
ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցին. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը կողմ կքվեարկի ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին մանդատից զրկելու հարցին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության փակ նիստից հետո։

«Մենք համաձայնություն ենք տալիս, հայտարարում ենք, որ ՀՀԿ-ն չպետք է խոչընդոտի նախաքննությանը, պետք է համաձայնության տա նաև քրեական գործի համար»,- ասաց նա:

«Անթույլատրելի է, անկախ նրանից, թե ով է այդ անձն ու ինչ վաստակ ունի, միևնույն է, եթե կատարվել են նման գործողություններ, ապա խստորեն պետք է պատժվի»,- ասաց Բաղդասարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին