Կարևոր իրադարձություններ

«Փաշինյանը Հայաստանի արժանավոր առաջնորդն է». Գարո Փայլան

19 Հունիս, 2018 10:21
«Փաշինյանը Հայաստանի արժանավոր առաջնորդն է». Գարո Փայլան

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Գարո Փայլանը հարցազրույց է տվել թուրքական «Bianet» լրատվամիջոցին, գրում է  ermenihaber.am-ը։ Ի թիվս այլ հարցերի՝ այդ ընթացքում խոսել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ելք» խմբակցության մասին։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները (թավշյա հեղափոխություն-խմբ), Փայլանը մասնավորապես ասել է.

«Ես 2017թ. սեպտեմբերին մեկնեցի Հայաստան և հանդիպումներ ունեցա  մի շարք պաշտոնյաների հետ։ Ասացի, որ ցանկանում եմ հանդիպել Հայաստանի բոլոր կուսակցությունների և խմբակցությունների ներկյացուցիչների հետ։ Դրանց թվում էր նաև «Ելք» խմբակցությունը, որի առաջնորդը Փաշինյանն էր։ 

Ինձ ասում էին, որ «Ելք»-ը խորհրդարանական փոքրաթիվ խմբակցություն է, և հանդիպման անհրաժեշտություն չկա։ Բայց ես չհամաձայնեցի:

Պարզվեց, որ նրանք շատ լավ գաղափարներ են դավանում, մոտ են իմ կուսակցության գաղափարախոսությանը:  Նրանք այնպիսի քաղաքական ուժ են, որը կողմ է արդարությանը, իրավահավասարությանը և պաշտպանում է կանանց իրավունքները։ Երկար հանդիպում ունեցա Փաշինյանի հետ։ 

Իհարկե, ես չէի սպասում, որ այս ամենն այսքան արագ կլինի: Ընդամենը մի քանի ամիս անց իսկապես դեմոկրատական հեղափոխությամբ, առանց արյուն թափելու նրանք եկան իշխանության։ Փաշինյանը Հայաստանի արժանավոր առաջնորդն է: Շատ երջանիկ եմ և շնորհավորում եմ իրենց։ Իրենք էլ են ցանկանում, որ Թուրքիայի հետ սահմանները բացվեն առանց նախապայմանների։ Հույս ունեմ, որ Թուրքիայում էլ ժողովրդավարական իշխանության առկայության դեպքում անհապաղ կբացվեն սահմանները Հայաստանի հետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին