Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ ունի Փաշինյանի փոխարեն պատգամավոր դարձած Ալեն Սիմոնյանը. «Փաստ»

19 Հունիս, 2018 09:55
Ի՞նչ ունի Փաշինյանի փոխարեն պատգամավոր դարձած Ալեն Սիմոնյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 16-ին պատգամավոր դարձած՝ «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու նախկին անդամ Ալեն Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Սիմոնյանն ունի մեկ անշարժ գույք՝ բնակարան եւ մեկ շարժական՝ «RANGE ROVER EVOQUE» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 60 հազար 200 ԱՄՆ դոլար ու 2 միլիոն դրամ, իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած եկամուտներն էլ կազմել են 560 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է:

Ալեն Սիմոնյանը օրենսդիր մարմնի անդամ դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո եւ նրա փոխարեն: Սիմոնյանն ԱԺ առաջին նիստից հետո հայտարարել էր, որ դիմում է ներկայացրել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի դադարեցնեն իր լիազորությունները որպես պատգամավոր: Սրան հետեւել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն ուղարկելը՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու համար: ԿԸՀ-ն բավարարել էր քաղաքապետի արձանագրությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին