Կարևոր իրադարձություններ

Մանվելի կինը ամուսնու զինակիցներին ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»

19 Հունիս, 2018 09:17
Մանվելի կինը ամուսնու զինակիցներին ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվելի զինակիցներին Նազիկ Գրիգորյանն ասել է․ «Նկարահանումների մի մասն արվել է ամառանոցի պահեստում, մյուս մասը՝ ԵԿՄ-ի պահեստում, ու ցույց են տվել որպես ամառանոցի նկարահանում», իսկ «տուշոնկաներն ու զգուշչոնկաները» ժամանակին եղել են Դաշքեստանի (այդ մասում Մանվելը եւս տուն ունի) տունը նայող պառավի մոտ, նրան ասվել է՝ տղերքը կգան-կտանեն զինվորներին, բայց որ պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, որոշել են բերել արջերին։

Սակայն, մեր տեղեկություններով, Մանվելի զինակից ընկերները կուլտուրական բացատրել են, որ պայքարի դուրս գալն այս պահին եւ այդ «բեռով» անիմաստ ու ամոթ է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին