Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

Հայտնի հեղինակություններից մեկի հետ «օրթախ» նախկին դատախազը բացել է սեփական «Պանդորայի արկղը». «Իրատես»

19 Հունիս, 2018 08:37
Հայտնի հեղինակություններից մեկի հետ «օրթախ» նախկին դատախազը բացել է սեփական «Պանդորայի արկղը». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ գլխավոր դատախազի երբեմնի տեղակալ Արմեն Դանիելյանը, որը վերջին շրջանում աշխուժացել է եւ հիշել իր պաշտոնավարման օրերը, «գտնելով», որ իրեն հանիրավի են ազատել դատախազի տեղակալի պաշտոնից, փորձելով իր վրա հրավիրել նոր իշխանությունների ուշադրությունը՝ որոշակի ակնկալիքներով, լրիվ հակառակ արդյունքի է հասել:

Էրեբունու հայտնի հեղինակություններից մեկի հետ «օրթախ» բիզնեսներով զբաղված՝ կոռուպցիայի դեմ պայքարը սպասարկող երբեմնի դատախազի տեղակալն այդպիսով բացել է սեփական «Պանդորայի արկղը»՝ իր վրա սեւեռելով պատկան մարմինների ուշադրությունը:

«Նրան անգամ պաշտոնանկության օրերին իր մտերիմ Աղվան Հովսեփյանը չցանկացավ տանել իր մոտ աշխատանքի, ուր մնաց մենք ցանկանանք «օգտվել նրա «ծառայությունից» ու «կենսափորձից»,- ասաց նոր իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին