Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում 100-ամյա կրիան փախել ու մեկ շաբաթում մեկուկես կիլոմետր է անցել

19 Հունիս, 2018 00:18
Մեծ Բրիտանիայում 100-ամյա կրիան փախել ու մեկ շաբաթում մեկուկես կիլոմետր է անցել

Մեծ Բրիտանիայում 100-ամյա կրիան փախել է իր տերերից, և նրան գտել են կորչելուց մի շաբաթ անց: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

Նշվում է, որ այս ընթացքում նա մոտ մեկուկես կմ է անցել՝ շարժվելով 9 մ/ժ միջին արագությամբ:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հեմփշիր կոմսության Բլեքֆիլդ քաղաքում: Ֆրեդ անունով կրիային գետնից վերցրել է վարորդը, որը հազիվ է խուսափել նրա վրայով անցնելուց: Թերթում կենդանու կորչելու մասին հայտարարություն տեսնելով՝ նա անմիջապես վերադարձրել է կրիային նրա տերերին՝ 86-ամյա Թերրի Ֆլեփսին ու նրա 73-ամյա կին Սյուին:

«Չեմ կարող փոխանցել՝ ինչքան եմ շնորհակալ Ֆրեդի փրկչին: Չեմ քնել երեք գիշեր նրա կորչելուց հետո», - խոստովանել է Ֆլեփսը, որի մոտ կրիան ապրել է ավելի քան 30 տարի:

 

Լրահոս

Դիտել ավելին