Կարևոր իրադարձություններ

Մյասնիկյան պողոտայում մեքենան ամբողջությամբ այրվել է

18 Հունիս, 2018 23:55
Մյասնիկյան պողոտայում մեքենան ամբողջությամբ այրվել է

Հունիսի 18-ին՝ ժամը 19:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին, մարվել՝ 19:57-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ.): Տուժածներ չկան:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին