Կարևոր իրադարձություններ

Հռոմում ավստրիացի դեռահասը փորձել է գողանալ Կոլիզեումի մասնիկը

18 Հունիս, 2018 23:46
Հռոմում ավստրիացի դեռահասը փորձել է գողանալ Կոլիզեումի մասնիկը

Ավստրիացի երիտասարդը Հռոմում էքսկուրսիայի ժամանակ չի նկատել կարաբիներների ներկայությունը, մասնիկ է պոկել Կոլիզեումի սյունաշարքից ու փորձել թաքցնել այն իր ուսապարկի մեջ: Այս մասին հայտնում է Roma Today-ը:

Նշվում է, որ կարաբիներները ձերբակալել են դեռահասին: Նա մեղադրվում է «պետությանը պատկանող մշակութային արժեքների ապօրինի յուրացման» համար:

The Local-ի հաղորդմամբ՝ դեռևս անհայտ է՝ ինչ է սպասվում դեռահասին: Անցյալում մեծահասակ զբոսաշրջիկները Կոլիզեումին վնաս հասցնելու համար մի քանի հազար եվրո տուգանք են մուծել: 

Դրանից բացի, Իտալիայի լանդշաֆտին կամ մշակութային ժառանգությանը վնաս հասցնելու համար կարող է մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում սպառնալ:

 

Լրահոս

Դիտել ավելին