Կարևոր իրադարձություններ

Ավստրալացի գործարարը փոխեց իր կյանքն ու դարձավ հազարավոր մարդկանց ոգեշնչման աղբյուրը քաղցկեղի ախտորոշում ստանալուց հետո

18 Հունիս, 2018 22:00
Ավստրալացի գործարարը փոխեց իր կյանքն ու դարձավ հազարավոր մարդկանց ոգեշնչման աղբյուրը քաղցկեղի ախտորոշում ստանալուց հետո

Ալի Բանաթը մի մարդ է, ում անունը դեռ երկար ժամանակ շարունակելու է ասոցացվել կյանքի անհավանական պատմության հետ, որը շարունակում է հուզել մարդկանց ամբողջ աշխարհում։ Իրական ողբերգությունը, որը պատահեց նրա հետ, չկոտրեց երիտասարդին, այլ առիթ տվեց իր մնացած կյանքը բարի գործերի կատարմանը նվիրելուն։


Ինչպես գրում է adme.ru-ն, 32-ամյա գործարարը բնակվում էր Ավստրալիայում և, կարծես թե, ուներ ամեն ինչ՝ փող, կապեր, երիտասարդություն։ Երիտասարդը ծախսում էր իր միջոցները զվարճանքի և շքեղ կյանքի վրա։ Սակայն կյանքը նրան անակնկալի բերեց․ 2015-ին Ալիի մոտ բժիշկները քաղցկեղ հայտնաբերեցին՝ հայտնելով նրան, որ հիվանդությունը գտնվում է ամենածանր՝ չորրորդ փուլում։

Այն բանից հետո, երբ բժիշկները մի քանի ամսվա կյանք կանխատեսեցին Ալլի համար, երիտասարդը վերաիմաստավորեց իր կյանքը։ Գործարարը արագ վաճառեց իր բիզնեսը, մեքենաներն ու ամբողջ ունեցվածքը և ամբողջ կարողությունը փոխանցեց «Մահմեդականներն ամբողջ աշխարհում» բարեգործական հիմնադրամին, որը հենց ինքն էր ստեղծել։

Картинки по запросу Ali banat

 
Նախատեսված 7 ամսվա փոխարեն Ալին ապրեց 3 տարի՝ այդ ընթացքում հասցնելով այցելել շուրջ 100 երկիր՝ կարիքավորների ու որբերի համար տասնյակ օգնության կենտրոններ, դպրոցներ, հիվանդանոցներ բացեց, հովանավորեց ծրագրեր, որոնք օգնեցին բազմաթիվ մարդկանց խմելու ջուր ունենալ։

Похожее изображение

Ալիի ընկերները համոզված են, որ նախատեսվածից ավելի երկար ապրել կարողացած իրենց ընկերոջը կյանքը նվեր մատուցեց՝ բոլոր այդ կարևոր ծրագրերը իրագործել կարողանալու համար։

Այն օրերին, երբ երիտասարդը հիվանդանոցում էր, նա հասցրեց նկարահանել տեսանյութեր, որոնք տեղադրում էր համացանցում։ Իր վերջին տեսանյութում Ալին խնդրել ու հորդորել է բոլորին ունենալ իրենց նպատակը կյանքում և հնարավորինս շատ բարի գործեր կատարել։ Տեսանյութը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում և դիտելիության ռեկորդներ սահմանեց։

Երիտասարդ բարեգործի մահից հետո՝ այս տարվա մայիսին նրան վերջին հրաժեշտը տալու համար հավաքվել էին երբևէ Ալիին չճանաչցած հազարավոր մարդիկ, որոնց համար վերջինս հանդիսացավ ոգեշնչման աղբյուր ու կարևոր օրինակ ՝ իր պատմությամբ հուզելով շատերին մինչև հոգու խորքը։

Картинки по запросу Ali banat

 

 

Լրահոս

Դիտել ավելին