Կարևոր իրադարձություններ

Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

18 Հունիս, 2018 19:40
Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի

Ստեփան Գալստյանին նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին