Կարևոր իրադարձություններ

Brent նավթի գինը բարձրացել է

15 Հոկտեմբեր, 2015 12:22
Brent նավթի գինը բարձրացել է

Լոնդոնի ICE FUTURES բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,15 ԱՄՆ դոլարով՝ կազմելով 1 բարելի դիմաց 49,3 ԱՄՆ դոլար, հաղորդում է Bloomberg-ը:

Նույն այդ ժամանակահատվածում WTI թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է Նյու Յորքի բորսայում 0,18 ԱՄՆ դոլարով՝ 1 բարելի դիմաց կազմելով 46,46 ԱՄՆ դոլար: Համաձայն Ամերիկյան նավթի ինստիտուտի տվյալների՝ ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարները նախորդ շաբաթ ավելացել են 9,3 մլն բարելով:

Պաշտոնական տվյալները ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հրապարակի այսօր: Վերլուծաբանների կարծիքով՝ նախորդ շաբաթ նավթի պաշարները 2,58 մլն բարելով ավելացել են: 

 

Լրահոս

Դիտել ավելին