Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղը չի կարող իրեն զանգվածային ցույցերի անցկացման շքեղություն թույլ տալ․ Արմեն Մարտիրոսյան

18 Հունիս, 2018 17:55
Ղարաբաղը չի կարող իրեն զանգվածային ցույցերի անցկացման շքեղություն թույլ տալ․ Արմեն Մարտիրոսյան

Ի տարբերություն Հայաստանի, Ղարաբաղում կարելի է արագորեն հասնել ներքին համաձայնության, եւ ես հուսով եմ, որ այսպիսի պայմանավորվածության արդյունքում քաղաքացիների փողոցային ակտիվությունը կվերաճի կառավարման համակարգի: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղը չի կարող իրեն զանգվածային ցույցերի անցկացման շքեղություն թույլ տալ: «Այստեղ բողոքների ալիքներ կարող են բարձրանալ, սակայն զանգվածային բողոքներն ու ամենուրեք երթեւեկության կաթվածահար վիճակն անթույլատրելի են», - ասաց Մարտիրոսյանը:

Խոսելով շփման գծում տիրող իրավիճակի մասին, նա նշեց, որ հայկական կողմը ցանկացած պահի պետք է պատրաստ լինի ռազմական գործողություններին՝ մի պարզ պատճառով, որ Ադրբեջանը հենց այնպես չի կուտակում ուժերը սահմանին: «Ակնհայտ է, որ եթե Ադրբեջանում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման եւ ներքաղաքական ֆորս-մաժորային իրավիճակի դեպքում ռազմական գործողությունները նախագահ Իլհամ Ալիեւին պաշտպանելու լավագույն միջոցը կդառնան»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին