Կարևոր իրադարձություններ

Բնապահպանները թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ պահածո չկա. Վանեցյան

18 Հունիս, 2018 17:01
Բնապահպանները թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ պահածո չկա. Վանեցյան

«Բնապահպաններին կոչ եմ անում՝ թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, որովհետեւ էլ մսի պահածո չկա, որ ուտեն, կարող է սովածանան»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի տարածքում կատարված խուզարկություններին:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ տեղյա՞կ էր ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի կողմից յուրացման մասին, թե միայն տեղեկություն ուներ զենքի մասին, Վանեցյանն ասաց. «Չեմ ցանկանում մեր քննության օպերատիվ մասը ներկայացնել, իհարկե, տեղյակ էինք»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին