Կարևոր իրադարձություններ

5 րոպե առաջ եմ իջեցրել. Մանվել Գրիգորյանի կնոջ վարորդը հերքում է ինքնասպանության լուրը

18 Հունիս, 2018 16:19
5 րոպե առաջ եմ իջեցրել. Մանվել Գրիգորյանի կնոջ վարորդը հերքում է ինքնասպանության լուրը

Armtimes.com-ը գրում է․

Զենք-զինամթերքի կասկածանքով երկու օր առաջ ձերբակալված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, այս պահին Երեւանում է, զբաղված է ամուսնու գործերով:

Այս մասին մեր զրույցում ասաց Ամիրյանի հեռախոսահամարին պատասխանած նրա վարորդը: «Ինչ-որ լսել եք, սուտ է, որովհետեւ հենց նոր եմ իրեն իջեցրել»,- ասաց նա:

Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել այն մասին, թե Գրիգորյանի կինն ինքնասպանություն է գործել:

Տեղյակ է, ինչ են խոսում, բայց դա իրականությանը չի համապատասխանում. «Սուտ ա, տենց բան չկա, 5 րոպե առաջ եմ իրեն իջեցրել, իր հետ ամեն ինչ նորմալ է»,- ասաց վարորդը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին