Կարևոր իրադարձություններ

Բուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը

18 Հունիս, 2018 13:27
Բուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը

Բուլղարիայի խորհրդարանը հունիսի 13-ին վավերացրել է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունից:

«Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը:

Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել մեր հայ գործընկերների հետ դրա իրականացման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի կողմից: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:

Հունիսի 7-ին համաձայնագիրը վավերացրել է նաև Լեհաստանի Սեյմը:
 

Լրահոս

Դիտել ավելին