Կարևոր իրադարձություններ

Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները

18 Հունիս, 2018 13:10
Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փրկարարները շարունակում են 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հունիսի 18-ին, ժամը 12:30-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Այնթապ-Սովետաշեն տանող տարածքում:

Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ:

Հունիսի 9-ին ժամը 21:32-ին «911» ծառայությանը ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Հայկ Հարությունյանը նախորդ օրը դուրս է եկել տնից և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:

Հաղորդվում է, որ Հայկ Հարությունյանը աուտիզմ ունի և չի խոսում:

 

Լրահոս

Դիտել ավելին