Կարևոր իրադարձություններ

«Եթե մեր իշխանությունները լավը լինեին, այսօր մենք կլինեինք վարչապետ ու գործադիր իշխանություն»․ Շարմազանով

18 Հունիս, 2018 11:59
«Եթե մեր իշխանությունները լավը լինեին, այսօր մենք կլինեինք վարչապետ ու գործադիր իշխանություն»․ Շարմազանով

Ցանկացած իրավախախտում մեր կուսակցության համար դատապարտելի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝  անդրադառնալով ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված աղմկահարույց բացահայտումներին։

«Նրանք, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող օրենքի ողջ խստությամբ պատժվեն։ Եթե պարզվի, որ այն, ինչ հրապարակել է ԱԱԾ-ին, իրականություն է, սրան արդարացում չկա»,- ասաց նա։

Հարցին՝ նախկին իշխանությունները չե՞ն իմացել այս ամենի մասին, Շարմազանովը բացասական պատասխան տվեց։

Դիտարկմանը՝ դա նշանակում է, որ նրանք այնքան թույլ իշխանություն են եղել, որ չեն կարողացել բացահայտել նման դեպքերը, ՀՀԿ խոսնակն արձագանքեց․ «Եթե մեր իշխանությունները լավը լինեին, այսօր մենք կլինեինք վարչապետ ու գործադիր իշխանություն»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին