Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ, ով ուզում է լինեն․ Դավիթ Սանասարյան

18 Հունիս, 2018 11:29
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ, ով ուզում է լինեն․ Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը գրում է․

«Ի պաշտոնե հայտարարում եմ, որ վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում։ Մինչ այդ ԱԱԾ ու Ոստիկանության իմ գործընկերներին պետք է խնդրեմ շատ արագ պարզաբանեն հանրության այն մտահոգությունը, թե «Զինվորի բաժին» պիտակով պահածոներն ինչպես են հայտնվել այդ բորենու կենադնիների պահեստում։

Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ ով ուզում է լինեն։

Հ.Գ. Դուք պատկերացնո՞ւմ եք՝ էդ պահեստը երկու տարի մաշվել է ու մնացել է էն ինչ տեսանք։

Սիրում եմ բոլոր նրանց, ովքեր հասկանում են զինվորի, բանակի ու պետականության իրական արժեքը, ովքեր մերժում են զուտ կենացային հայրենասիրությունը, զինվորասիրությունը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին