Կարևոր իրադարձություններ

Արագածոտնում վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի գրկած կնոջը և դիմել փախուստի

18 Հունիս, 2018 10:57
Արագածոտնում վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի գրկած կնոջը և դիմել փախուստի

ՎԱԶ-2107 մակնիշի 34 QZ 471 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանջաղբյուր» հանգստյան գոտում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 35-ամյա Աիդա Ա.-ին, նրա գրկում գտնվող 5 ամսեկան Տիգրան Խ.-ին և 6-ամյա Վահե Խ.-ին: 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածներից Աիդան Ա.-ն տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, իսկ Տիգրան Խ.-ն ու Վահե Խ.-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին