Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ Ճապոնիայում. կան զոհեր

18 Հունիս, 2018 10:41
Երկրաշարժ Ճապոնիայում. կան զոհեր

Հունիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 02:58-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 17-ին, ժամը 22:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.830 և արևելյան երկայնության 135.610 աշխարհագրական կոորդինատներով (Ճապոնիա, Տակացուկի քաղաքից 2 կմ հարավ-արևմուտք), օջախի 15 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 3 զոհ և 200 տուժած:

 

Լրահոս

Դիտել ավելին