Կարևոր իրադարձություններ

Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը. Տիգրան Ավինյան

18 Հունիս, 2018 10:05
Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում անդրադարձել է ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկությանը։ 

«Անկախ այն զգացողություններից, որ առաջացնում են Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության նկարահանումները, օրինականությունը այլընտրանք չի ունենալու։

Իսկ նախկին և, ինչու ոչ, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ եմ անում համագործակցել նոր իշխանությունների հետ։ Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը»,– գրել է նա։

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ գրել է. «Թե բա՝ ազգ֊բանակ։ Էս չե՞ք, այ սրբապիղծ հրեշներ»։

 

Լրահոս

Դիտել ավելին