Կարևոր իրադարձություններ

«Մանվելի ադյուտանտ կոչվածը դատարանի առաջ սպառնում է ինձ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյայիս». Դավիթ Սանասարյան

18 Հունիս, 2018 00:00
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
«Մանվելի ադյուտանտ կոչվածը դատարանի առաջ սպառնում է ինձ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյայիս». Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մանվելի ադյուտանտ կոչվածը դատարանի առաջ սպառնում է ինձ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյայիս։

Այս նորթաթուխ պայքարող աձյուտանտը, ում անունը չգիտեմ, այսօր դատարանի դիմաց հրապարակային հարցադրում է արել, թե ի՞նչ հիմքով Դավիթ Սանասարյանը չի ծառայել։ Ինչպես նաև մեղադրել է, որ Դավիթ Սանասարյանը ճնշում է գործադրում ԱԱԾ-ի վրա։ Էլ չասեմ, որ հրապարակային սպառնացել է, թե բա եթե Նիկոլ Փաշինյանը չօգնի, գիտե՞ս քո հետ ինչ կլինի։

Հիմա էս աձյուտանտին ո՞նց բացատրեմ, որ եթե ֆեյսբուքում մի բան չես տեսնում, դա դեռ չի նշանակում, որ լավ ես ման եկել կամ դա գոյություն չունի։ Եթե իր ֆեյսբուքում գրած լիներ հարկ չէի համարի պատասխանել, բայց քանի որ ԶԼՄ-ներով է հնչել հերյուրանքը, ապա ապատեղեկատվությունը թույլ չտալու համար գրում եմ հետևյալը՝

2002-2004 թթ պատիվ եմ ունեցել որպես ժամկետային զինծառայող պաշտպանել հայրենի սահմանները՝ Տավուշի մարզի ամենավտանագվոր կետերում։ Հետախուզության վաշտում ծառայության ընթացքում եղել եմ մինչև դասակի հրամանատարի պաշտոնակատար։ Մարտական հենակետի պաշտպանության և դիվերսիան հետ շպրտելը կազմակերպելու համար կորպուսի հրամանատարի կողմից պարգևատրվել եմ «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։

Ինչ վերաբերվում է ԱԱԾ-ին ճնշելուն. էդ աձյուտանտին փոխանցեք, որ ֆեյսբուքյան գրառումները կարդալիս պետք է հասկանալ իմաստը ու անհարկի չճվճվալ, դրանից միևնույն է իրականությունը չի փոխվում։

Հ.Գ. Առանց իրավապահ մարմինների վրա ճնշում գործադրելու առաջարկում եմ պարզել, թե եթե Նիկոլ Փաշինյանն ինձ չօգնի, իմ հետ ինչ կլինի. մի ուրիշ կարգի հետաքրքիր է:

Սիրում եմ բոլորիդ։ Դիլետանտ, էէէէ, աձյուտանտ, քո վրա չվերցնես»:

 

Լրահոս

Դիտել ավելին