Կարևոր իրադարձություններ

2017թ. ՀՀ արտաքին առևտրի ծավալը 283 մլն դոլարով պակաս է նախկինում հրապարակված ցուցանիշից. ԱՎԾ-ն հրապարակել է ճշգրտված տվյալները

17 Հունիս, 2018 22:22
2017թ. ՀՀ արտաքին առևտրի ծավալը  283 մլն դոլարով պակաս է նախկինում հրապարակված ցուցանիշից. ԱՎԾ-ն հրապարակել է ճշգրտված տվյալները

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. ՀՀ արտաքին առևտրի ճշգրտված տվյալները՝ ըստ հիմնական գործընկեր երկրների։

Այսպես, ըստ ճշգրտված տվյալների՝ 2017 թվականին Հայաստանից ապրանքների արտահանումը կազմել է մլրդ 149.8 մլն դոլար։ Մինչդեռ 2017 թվականի հունվար-դեկտեմբերի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին զեկույցում արտահանման ծավալը 2 մլրդ 242.9 մլն դոլար էր։ Այսպիսով, ճշգրտված ցուցանիշը 93.1 մլն դոլարով պակաս էնախկինում հայտարարված ցուցանիշից։

Ճշգրտվել է նաև ներմուծման ցուցանիշը։ Ըստ ճշգրտված տվյալների՝ 2017 թվականին ապրանքների ներմուծումը կազմել է մլրդ 993.1 մլն դոլար։ Նախկինում հրապարակված տվյալներով՝  նախորդ տարի ներմուծման ծավալը 4 մլրդ 182.7 մլն դոլար էր։ Այսպիսով, ներմուծման ճշգրտված ցուցանիշը շուրջ 190 մլն դոլարով պակաս էնախկինում հայտարարված ցուցանիշից։

Այսպիսով, 2017 թվականին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության իրական թիվը ավելի քան 280 մլն դոլարով պակաս է նախկինում հայտարարված ցուցանիշից։

 

Լրահոս

Դիտել ավելին