Կարևոր իրադարձություններ

Թրամփը իր նախաձեռնությունն է համարել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների դադարեցումը

17 Հունիս, 2018 21:58
Թրամփը իր նախաձեռնությունն է համարել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հենց ինքն է ամերիկա-հարավկորեական զորավարժությունների դադարեցման նախաձեռնողը: Այդ նախաձեռնությամբ նա հանդես է եկել հյուսիսկորեական կողմի հետ հարաբերությունների լարվածության թուլացման վերաբերյալ բանակցությունների ընթացքում՝ գրում է life.ru -ն:

«Այդ ես եմ խնդրել դադարեցնել զորավարժությունները բանակցությունների ժամանակ, քանի որ դրանք շատ թանկ արժեն և վատ կողմից են ներկայացնում բանակցությունները, որոնք կատարվում են ազնիվ նկատառումներով: Բացի դրանից, դա չափից դուրս սադրիչ բնույթ ունի. դրանք կարող են անմիջապես վերսկսվել, եթե բանակցությունները տապալվեն, ինչը, հուսով եմ, չի լինի»,- գրել է Թրամփը իր Twitter-ում:

 

Թրամփի խոսքով՝ ողջ Ասիան ողջունում է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների լարվածության թուլացման վերաբերյալ ձեռքբերած իր համաձայնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին