Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային պողոտայում վեճն ավարտվել է 2 երիտասարդի դանակահարությամբ. վիրավորներից մեկն անվտանգության ծառայող է

17 Հունիս, 2018 21:27
Հյուսիսային պողոտայում վեճն ավարտվել է 2 երիտասարդի դանակահարությամբ. վիրավորներից մեկն անվտանգության ծառայող է

Երևանում, հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի, ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «կրծքավանդակի հետին մակերեսի և որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Մովսես Հ.-ն և 22-ամյա Գևորգ Հ.-ն։ Ոստիկանները պարզել են, որ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ կասկածյալը 29-ամյա Վարազդատ Հ.-ն է, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Վիրավորներից Մովսես Հ.-ն հիվանդանոցում հայտնել է, որ ինքն աշխատում է Երևանում գործող «Բելուջի» ակումբում՝ որպես անվտանգության ծառայող։

 

Լրահոս

Դիտել ավելին