Կարևոր իրադարձություններ

Մ. Գրիգորյանը Արցախի հերոս է, սա ոչ ոք չի ժխտում, բայց դա չի նշանակում, որ կարելի է ճակատում կռվող զինվորների համար ուղարկված օգնությունը գողանալ. Ն. Փաշինյան (տեսանյութ)

17 Հունիս, 2018 19:32
Մ. Գրիգորյանը Արցախի հերոս է, սա ոչ ոք չի ժխտում, բայց դա չի նշանակում, որ կարելի է ճակատում կռվող զինվորների համար ուղարկված օգնությունը գողանալ. Ն. Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը:

«Ես ուզում եմ՝ հստակ արձանագրենք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված օգնությունները յուրացնելու և գողանալու հետ: Կրկնում եմ՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, այլև այն կասկածների հետ, որ նա, օրինակ, ապրիլյան  պատերազմի ժամանակ յուրացրել է դպրոցականների կողմից զինվորներին ուղարկված սնունդը, կերակրել է իր  արջերին, վագրերին, և այդպես շարունակ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը մանրամասնեց, որ կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանը յուրացրել է նաև բանակի համար նախատեսված  մեքենաները:

«Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, ու սա ոչ ոք չի ժխտում, բայց դա չի նշանակում, որ հերոսին կարելի է ճակատում կռվող զինվորների համար ուղարկված օգնությունը գողանալ ու դրանով կերակրել իր արջերին ու վագրերին: Ուզում եմ նաև, որ չխախտվի որևէ մեկի անմեղության կանխավարկածը, նրա մեղքը կապացուցի դատարանը»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

Լրահոս

Դիտել ավելին