Կարևոր իրադարձություններ

Դպրոցներում նախորդ իշխանությունների նկարները փոխարինվում են նոր ղեկավարների նկարներով. ԿԳ նախարարը՝ տնօրեններին

17 Հունիս, 2018 20:00
Դպրոցներում նախորդ իշխանությունների նկարները փոխարինվում են նոր ղեկավարների նկարներով. ԿԳ նախարարը՝ տնօրեններին

Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կրթության և գիտության նախարար, ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը:

«Դպրոցների հարգելի տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով:

Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար: Պետականության անկյուններում ներկայացվում են ՀՀ պետական խորհրդանիշները՝ պետական դրոշ, զինանշան, հիմնի բառերը…

Նախորդ շաբաթ Ձեզ ուղարկվել է շրջաբերական այս խնդրի վերաբերյալ»,-գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին