Կարևոր իրադարձություններ

Գերմանիա-Մեքսիկա. կունենա՞ն Աշխարհի չեմպիոնները բացահայտ առավելություն

17 Հունիս, 2018 18:40
Գերմանիա-Մեքսիկա. կունենա՞ն Աշխարհի չեմպիոնները բացահայտ առավելություն

Աշխարհի գործող չեմպիոնները սկսում են իրենց պայքարը Մեքսիկայի հետ խաղով: Առաջին հայացքից հեշտ թվացող խումբը լի է անակնկալներով: Բացի մեքսիկացիներից այս խմբում են նաև Շվեդիան և Հարավային Կորեան, ովքեր կարող են լուրջ անակնկալ մատուցել:

Գերմանիա

Առաջին խաղը վճռորոշ չի լինի գերմանացիների համար, նրանք կարող են հանգիստ սխալվել, բայց Յոահիմ Լյովի սառնասիրտ և ֆուտբոլային մարդասպան ֆուտբոլիստները միանշանակ դեմ կլինեն ցակացած սայթաքման:

Յոահիմ Լյովը նախորդ Մունդիալում Գերմանիայի հաղթանակի կերտողներից էր: Այս տարի երկրպագուները նրանից պահանջում են նույնը: Հիշեցնենք, որ 2017-ին գերմանացիները հաղթեցին Կոնֆեդերացիաների գավաթը՝ խաղալով բավականին թույլ կազմով:

Գերմանիայի հավաքականի առավելություններից առաջինը չեմպիոնական կազմն է՝ Հյումելսից մինչև Մյուլլեր: Ինչպես նաև Գերմանիայի հաղթանակի համար կարող է պատճառ դառնալ գլխավոր մարզիչ Լյովի վիրավորված ինքնասիրությունը՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ չանցնելուց հետո: Թիմի խաղին միանշանակ կօգնեն նաև երիտասարդ ֆուտբոլիստներ Կիմիխը և Վերները: Չպետք է մոռանանք նաև Մարկ Անդրե տեր Շտեգենին, ով հրաշալի մարզավիճակում է և շատ կայուն մրցաշրջանից հետո կարող է արժանիորեն փոխարինել Մանուել Նոյերին:

Մեքսիկա

Մեքսիկայի հավաքականը ևս Մունդիալին պատրաստվել է Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելով: Այս մրցաշարում մեքսիկացիները չորրորդն էին: Մրցաշարի կիսաեզրափակչում Խուան Կառլոս Օսորիոյի սաները պարտվեցին հենց Գերմանիային՝ 4:1 հաշվով:

Այս առաջնությունում Մեքսիկայի հավաքականից պետք է միայն խմբից դուրս գալուն սպասել, սակայն երկրպագուները, ըստ հարցումների, չեն հավատում, որ իրենց հավաքականը կարող է հաղթահարել խմբային արգելքը: Բաց սա չի նշանակում, որ Օսորիոյի գործը հեշտանալու է: Նրա անձնական ամբիցաիները չեն թողնի, որ հավաքականի նպատակը այլ լինի, քան 2-րդ տեղն է խմբում:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

• Վերջին անգամ թիմերը հանդիպել են Կոնֆեդերացիաների գավաթում, որտեղ մեքսիկացիները պարտվել են 1:4 հաշվով

• Մեքսիկան ոչ մի անգամ չի հաղթել Գերմանիայի հավաքականին՝ 3 պարտություն և 2 ոչ-ոքի

• Վերջին 5 խաղերում Մեքսիկան Գերմանիայից բաց է թողել 11 գոլ

Կանխատեսում

Գերմանիայի հավաքականը համարվում է այս հանդիպման բացահայտ ֆավորիտը: Երկու թիմերում էլ կան շատ որակյալ ֆուտբոլիստներ, սակայն գերմանացիները, միևնույն է, շատ են գերազանցում մրցակցին: Մեքսիկացիները, հավանական է, որ շատ լուրջ խնդիրներ կունենան իրենց դարպասների մոտ, սա հասկանալով, Օսորիոն պետք է հատուկ կերպով նախապատրաստի իր ֆուտբոլիստներին:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին